Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

ՄԱԿ-ը պահանջում է պատժել Հյուսիսային Կորեային` սեփական ժողովրդի նկատմամբ «հանցագործություններ» կատարելու համար

ՄԱԿ-ը պահանջում է պատժել Հյուսիսային Կորեային` սեփական ժողովրդի նկատմամբ «հանցագործություններ» կատարելու համար
17.02.2014 | 17:01

ՄԱԿ-ը պատրաստվում է հրապարակելու Հյուսիսային Կորեայում` մարդու իրավունքների խոշոր խախտման հետաքննության արդյունքները և պատիժ պահանջել բնակչության նկատմամբ պետության կողմից ճնշում գործադրելու համար: Մեկ տարի տևած հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներս: ՄԱԿ-ի խորհրդի նշանակած փորձագետների խումբը եկել է եզրահանգման, որ ԿԺԴՀ քաղաքացիներն ապրում են «անասելի փորձություն»: «Սեփական ժողովրդի հանդեպ «հանցագործություն» իրականացրած ռեժիմը պետք է կրի իր արժանի պատիժը»,- հայտարարել է ՄԱԿ-ը: Փորձագետները լսել են վկայություններ բռնությունների, ստրկական աշխատանքի, սեռական բռնության, քաղաքական դաժան ճնշումների և այլ հանցագործությունների մասին: Վկայություններում, որոնք լսել են փորձագետները, եղել են ամենասարսափելիները. նրանք իմացել են մայրերի մասին, որոնք իշխանությունների ճնշման ներքո ստիպված են եղել խեղդել իրենց նորածիններին, նաև` երեխաների մասին, որոնք ծնված օրից գտնվել են կալանավայրում և իշխանությունների մեղքով սովամահ եղել: Շատ ընտանիքներ էլ բռնությունների են ենթարկվել արտասահմանյան ֆիլմեր դիտելու համար: ՄԱԿ-ի ներկայիս զեկույցը խոստանում է լինել «ամենաերկարատևն» ու «հանգամանալիցը», ինչպիսին չի եղել նրա հրապարակած և ոչ մի զեկույց: Ինչպես սպասվում է, ՄԱԿ-ը մտադիր է հասնելու միջազգային դատական հետաքննության: Հյուսիսային Կորեայի իշխանությունները, սակայն, հրաժարվել են հետաքննությանը աջակցելուց և հերքել են բոլոր մեղադրանքները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 20439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ